Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ԱՄՆ-ը Թուրքիային մերժում է, Ռուսաստանը՝ օգնում

ԱՄՆ-ը Թուրքիային մերժում է, Ռուսաստանը՝ օգնում
01.09.2017 | 11:32

ԱՄՆ-ը մերժել է F-16 կործանիչների օդաչուների հրահանգիչներ ուղարկելու Թուրքիայի խնդրանքը, հայտնում է «Հյուրիյեթը»: Թուրքիան դիմել է նաև այլ երկրների: Պակիստանը դրական է արձագանքել, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել:


Ռուսաստանից С-400 գնելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ գերմանական Handelsblatt-ը գրել է, որ երկար ժամանակ Թուրքիան ԱՄՆ հետ բանակցում էր Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ, սակայն բանակցությունները ձախողվել են, ԱՄՆ-ը հրաժարվել է համագործակցել Անկարայի հետ համակարգերի արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման մասով: Թուրքիան արդեն մի քանի տարի ժամանակակից ՀՕՊ համակարգեր է փնտրում, քանի որ թուրքական բանակն իր համակարգերը չունի, և խնդրում է Գերմանիային, Նիդերլանդներին, Իսպանիային ու ԱՄՆ-ին մատակարարել դրանք: Վերջին անգամ գերմանական բանակն է իր Patriot համակարգերը տրամադրել Թուրքիային Սիրիայից օդային հարձակումներից պաշտպանվելու համար, 2015-ին առաքելությունն ավարտվել է:
Արևմուտքը չի ցանկանում Թուրքիային բարձր ճշգրտության սպառազինություն տրամադրել: Չնայած Թուրքիայի տարածքում կա ՆԱՏՕ-ի միջուկային զենք, թուրք մասնագետներին, ինչպես նշում են փորձագետները, անգամ մոտ չեն թողնում դրանց: Թուրքիային ակնհայտ չեն վստահում: Թուրքիայում մինչև հիմա անգամ ատոմային էլեկտրակայան չկա: Ռուսաստանը հայտարարում է Թուրքիայում ԱԷԿ կառուցելու մտադրության մասին, սակայն այդ նախագիծը դեռ հեռու է ավարտից: Թուրքիային ձգտում են վտանգավոր տեխնոլոգիաներ չտրամադրել: Ռուսաստանն է ստանձնել Թուրքիային փոխանցել С-400 ՀՕՊ համակարգը, կարող է նաև տեխնոլոգիաներ տրամադրել՝ Ռուսաստանը Թուրքիայի դեպքում խախտում է անհուսալի երկրներին վտանգավոր տեխնոլոգիաներ չտրամադրելու Արևմուտքի հետ լռելյայն կոնսենսուսը:

Արևմուտքում ասում են, որ C-400-ը, ի տարբերություն «Պատրիոտի», չի կարողանում «բարեկամին տարբերել թշնամուց» և կարող է, օրինակ, հունական ինքնաթիռ խփել: Սակայն Ռուսաստանի համար դա արդեն կարևոր չէ. գլխավորը Թուրքիայի հետ 100-ամյա դաշինքը պահպանելն է ու օգնել գոյատևելու նոր պայմաններում: Թուրքիան հուսահատ պատրաստվում է նոր պայմաններին՝ ընդունել է օրենք, որն արգելում է խորհրդարանում արտասանել «ցեղասպանություն» բառը, փորձում է թույլ չտալ Սիրիայի և Իրաքի քրդերի միավորումը, պայքարում է Գերմանիայի ճնշման և ԱՄՆ-ում քրեական գործերի դեմ: Ռուսաստանն ակտիվորեն օգնում է Թուրքիային: ԱՄՆ-ն էլ, պարզվում է, հրաժարվում է օգնել Թուրքիային:

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ